Ապրիլի 3-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր փոթորիկի զոհ է դարձել 4 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր կարգի վնասվածքներ:

Իսիկավա պրեֆեկտուրայում ստացած վերքերից մահացել են 82-ամյա մի կին եւ մի թոշակառու: Եւս երկու տղամարդ տարբեր տեղերում մահացել են` տեղի ունեցած փլուզումների հետեւանքով:

Կա տեղեկություն աշխատողների մասին, նրանցից մեկը ստացել է ողնաշարի կոտրվածք, հաղորդում է «Ռոսբալթ»-ը: