Լիբիայում կրկին բախումներ են տեղի ունենում զինված խմբավորումների միջեւ: Կռիվներն ընթանում են երկրի արեւմտյան հատվածում` Զուարա քաղաքի մոտակայքում: Հաղորդվում է, որ նվազագույնը մեկ մարդ զոհվել է, եւս հինգը վիրավորվել են:

Չափազանց լարված է իրադրությունը երկրի հարավում, որտեղ բախումների հետեւանքով 150 մարդ է զոհվել, եւս 4 հարյուր մարդ զոհվել է: Ինչպես ասել են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ուկրաինացի բժիշկները, ամեն օր Լիբիայի հարավային շրջաններից ուղղաթիռների օգնությամբ Տրիպոլի են բերում տասնյակ վիրավորներ: