Փարիզի Օրլի օդանավակայանում ավիադիսպեչերների գործադուլի հետեւանքով հետաձգվել է ավիաչվերթների 40 տոկոսը: Ապրիլի 2-ին եւ 3-ին գործադուլ անցկացնելու մասին տեղեկացրել են երեք արհմիություններ, որոնք հանդել են գալիս ավիադիսպեչերական ծառայությունների վերակառուցման դեմ:

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկություններով, օրվա ավարտին Օրլի օդանավակայանում հետաձգվելու է 240 չվերթ: Նախօրեին ավիացիոն իշխանությունները նպատակադրվել էին հետաձգել 675 նախատեսված չվերթներից միայն 135-ը: Տասնյակ չվերթներ են հետաձգվել Ֆրանսիայի տարածաշրջանային օդանավակայաններում. Թուլուզում հետաձգվել է չվերթների մոտ 40 տոկոսը, Մարսելում` 14 տոկոսը, Լիոնում` 13 տոկոսը, Նանթեում` 10 տոկոսը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը: