Հայաստանը 28 երկրների շարքում վերջին տեղն է զբաղեցրել բուհերի դասախոսներին վճարվող աշխատավարձի չափով: Այս մասին, ինչպես հաղորդում է  The New York Times-ը, նշվում է Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի փորձագետ Ֆիլիպ Ալտբախի նոր գրքում:

Իր հետազոտության մեջ նա տվյալներ է ներկայացրել տարբեր երկրների համալսարանների դասախոսների աշխատավարձի չափերի վերաբերյալ: Հետազոտողները նաեւ հարցրել են, թե արդյոք  բավարար է պրոֆեսորական աշխտավարձը միջին խավին վայել կենսամակարդակ ապահովելու համար:

Հայաստանը, որտեղ, հետազոտության արդյունքներով, դասախոսի միջին աշխատվարձը կազմել է 405 դոլար, վերջին տեղն է զբաղեցրել  ցուցակում: Չինաստանում աշխատավարձը կազմում է 259 դոլար, սակայն այնտեղ գնողունակությունը բարձր է, նշում են հետազոտողները:

Ցուցակում Հայաստանից առաջ է Եթովպիան, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 864 դոլար:

Դասախոսների բարձր դրույքաչափով առաջին եռյակում են Կանադան (9485 դոլար), Իտալիան (9118 դոլար), Հարավային Աֆրիկան (9330 դոլար): Այնուհետեւ հաջորդում են Հնդկաստանը, հետո` Միացյալ Նահանգները:

Նախկին ԽՍՀՄ երկրներից ցուցակում ներառված են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Լատվիան: