Ցանցում հայտնվել են «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման սպառնալիքներով նկարներ, որոնք իրենց ոճով շատ են հիշեցնում կինոնկարների գովազդային պաստառների: Դրանք լուրջ իրարանցում են առաջացրել Հետաքննությունների դաշնային բյուրոյում եւ Նյու-Յորքի ոստիկանությունում: Հատուկ ծառայությունների աշխատակիցները փորձում են որոշել. ով եւ ինչու է որոշել հրապարակել պաստառը, հայտնի չէ, հաղորդում է «Օբոզրեվատել»-ը:
Բանն այն է, որ ինտերնետում արաբալեզու ֆորումներում հայտնվել է Մանհեթենի երկնաքերերի պատկերով եւ «Ալ-Քաիդա. շուտով կրկին Նյու-Յորքում» վերտառությամբ փոսթեր: Ահաբեկչական կայքում, որտեղ տեղադրվել է պաստառը, այն նշված էր «Դիզայն եւ արվեստ» բաժնում, հաղորդում է LifeNews-ը:
Պաստառը գնահատվել է որպես նոր ահաբեկչությունների նախապատրաստման վտանգ: ՀԴԲ գրասենյակի մամուլի քարտուղարը Նյու-Յորքում հայտարարել է, որ յուրաքանչյուր նման սպառնալիք, լուրջ է ընկալվում, նույնիսկ եթե ոչ մի ռեալ բան չկա, հաղորդում է «Նովոստի Իզվեստիա»-ն:




























