Ամերիկյան Վիսկոնսին նահանգից ամուսնական զույգը ապրիլի 2-ին ոչ մեծ, երկու շարժիչ ունեցող ինքնաթիռով թռչելիս է եղել, երբ ղեկի վրա գտնվող 81-ամյա ամուսինը մահացել է: Նրա 80-ամյա կինը կարողացել էր դրանից հետո վայրէջք կատարել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կինը երբեք ինքնաթիռ չէր վարել եւ օգնություն է խնդրել ռոդիոյով, ինչից հետո տեղական օդանավակայանից նրան օգնության է եկել մեկ այլ ինքնաթիռ: Օդաչուն հրահանգներ է տվել կնոջը, թե ինչպես վայրէջք կատարել:

Երբ ամերիկուհու ինքնաթիռի շարժիչներից մեկը դադարել է աշխատել վառելիքի անբավարարության պատճառով, նրան պատվիրել են շտապ վայրէջք կատարել:

Վայրէջքի հետեւանքով կինը վիրավորվել է: Բժիշկները արձանագրել են նրա ամուսնու մահը: Այդ անսովոր պատմության հերոսների անունները չեն հրապարակվում: