Մոսկվայում ձերբակալվել է երկրորդ անձը Կաչալովյան շուկայում հրդեհի գործով: Հրդեհի արդյունքում մահացել էին 17 մարդ` ներգաղթյալներ ԱՊՀ տարածքից:

Ձերբակալվածը Սեդրակ Ստեփանյանն է, ով հրդեհված պահեստը վարձած եւ ներգաղթյալների աշխատանքը կազմակերպող «Ալբասետ» ընկերության փաստացի սեփականատերն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել շենքի սեփականատեր Վլադիմիր Լիկովի ձերբակալման մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հրդեհը տեղի էր ունեցել ապրիլի 3-ի առավոտյան: Վերջին տվյալներով, մահացել է 17 մարդ: Նրանք ապրել են հակասանիտարական եւ հակահրդեհային պայմաննեում: Հրդեհի արդյունքում աշխատողները հայտնվել են թակարդում. մարդիկ չեն կարողացել մոտենալ դռանը կրակե պատի պատճառով, իսկ պատուհաններից դուրս գալու համար խանգարել են ճաղավանդակները: Եւ մարդիկ ողջ-ողջ այրվել են: