Միթ Ռոմնին հերթական հաղթանակն է տարել. այս անգամ` Վիսկոնսին նահանգի հանրապետական փրայմերիզում:
Նախնական տվյալներով` Միթ Ռոմնիի օգտին քվեարկել են ընտրողների 43%-ը: Նրա ընդդիմադիր Ռիք Սանթորումը հավաքել է 38%: 11% եւ 9% են հավաքել համապատասխանաբար Նյութ Գինգրիչը եւ Ռոն Փոլը:
Ռոմնին հաղթել է նաեւ եւս երկու ներկուսակցական ընտրություններում, որոնք կայացել են ապրիլի 2-ին, հաղորդում է Lenta.ru-ն:
Մերիլենդ նահանգի փրայմերիզում Ռոմնին, ճշտված տվյալներով, 48% ձայն է հավաքել, Սանթորումը` 38%: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում ներկուսակցական ընտրություններում Ռոմնին շուրջ 70% ձայն է հավաքել: Երկրորդ տեղում Ռոն Փոլն է`13%, իսկ երրորդը Նյութ Գինգրիչն էր` 11%: Սանթորումի թեկնածությունը Վաշինգթոնի փրայմերիզի քվեաթերթիկում չի ընդգրկվել: Ապրիլի 3-ի երեք փրայմերիզներում բաշխվել են 95 ընտրողների ձայներ:




























