ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Դամասկոսին ուղղված կոչ պարունակող հայտարարության նախագիծը` նախապես սահմանված ժամկետում` մինչեւ ապրիլի 10-ը, ռազմական գործողությունների դադարեցման պահանջներով, իսկ ընդդիմությանը` հաջորդ 48 ժամվա ընթացքում:

Ըստ փաստաթղթի` Սիրիայի իշխանությունները պետք է «անմիջապես» կատարեն պարտականությունները, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագծով: Իսկ եթե նրանք չկատարվեն նախատեսված ժամկետում, ԱԽ-ը չի բացառում անհրաժեշտ ցանկացած միջոցի ընդունումը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ըստ դիվանագիտական աղբյուրների տվյալների, Անվտանգության խորհուրդը վերանայում է մոտավորապես 250 ոչ զինված մարդկանց առաքելություն Սիրիա ուղարկելու հնարավորությունը, որոնք կիրականացնեին հրադադարի պայմանավորվածության նկատմամբ վերահսկողությունը: