Հայրենական Մեծ պատերազմի վետերանը կրակել է իր ծոռին, որը փորձել էր նրան թալանել:
Երիտասարդի սպանությունն իրագործվել է Կեմերովի շրջանի Յագունովկա ավանում: Ըստ ոստիկանության տվյալների` 1991 թվականին ծնված երիտասարդի մարմինը գլխին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր երեքշաբթի գիշերը` ապրիլի 3-ին, ավանի տներից մեկում:
Ինչպես հաջողվել է պարզել, 1924 թվականին ծնված պատերազմի վետերանը հրացանից երկու անգամ կրակել է ծոռին, որը փորձել է տուն մտնել պատուհանից: Երիտասարդն ստացված վնասվածքներից մահացել է, վետերանից վերցվել է զենքը` երկփողանի հրացան եւ հրացան, որը պարգեւ էր տրվել պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ նրանց հետ 5 փամփուշտ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդվում է նաեւ, որ սպանվածը նախկինում դատված է եղել եւ բազմիցս գողություն է կատարել պապի տնից: Սպանության մեջ կասկածվող պապը չի ձերբակալվել, նրանից վերցված է ներկայանալու պարտավորություն:




























