Իրանը ցանկություն է հայտնել, որպեսզի  «վեցյակի» հանդիպումը տեղի ունենա Բաղդադում` նախկինում առաջարկված Ստամբուլի փոխարեն: Այդ մասին ասվում է Իրաքի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: 

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 3-ին Բաղդադ այցելած իրանական պատվիրակությունը ցանկություն էր հայտնել, որպեսզի հանդիպման մասնակիցներին ընդուներ Իրաքի մայրաքաղաքը: 

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հաստատել էր, որ «Վեցյակի» եւ Իրանի բանակցությունները տեղի կունենան ապրիլի 13-14-ին Ստամբուլում: 2011 թվականի հունվարի նախկին հանդիպումն ավարտել էր անարդյունք:

Ըստ քաղաքական դիտորդների` Ստամբուլում հանդիպում չանցկացնելու Իրանի ցանկությունը կարող է կապված լինել սիրիական ճգնաժամի վերաբերյալ  Թեհրանի եւ Անկարայի տրամագծորեն հակառակ մոտեցումների հետ: