Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2011 զեկույցին արձագանել են 4 պետական մարմիններից` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, դատախազությունից, ոստիկանությունից եւ ԿԳ նախարարությունից: Այս մասին  այսօր` ապրիլի 4-ին  հրավիրված  ասուլիսի ընթացքում ասաց Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեսյանը:

Մարդու իրավունքմերի պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստ են լսել ցանկացած դիտողություն, ցանկացած առաջարկ, բայց պատրաստ չեն կուլ տալ այն պետական մարմինների լղոզված պատասխանները: «Ես մի զեկույց եմ որոշել որդեգրել, որովհետեւ իրենք շատ են եւ իրենց հարձակումները կարող են շատ լինել: Եթե մենք որոշենք  արձագանքել բոլորին մեր աշխատանքը առաջիկա շաբաթների ընթացքում կպարալիզացվի»,- ասաց Անդրեասյանը՝ ավելացնելով, որ միասնական ձեւով հայտարարության տեսքով կամ առանձին ասուլիսով կարձագանքեն պատասխաններին: