Ապրիլի 3-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա մի կին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին կինը  հայտնել է, որ թունավորվել է տան խոհանոցի գազօջախից գազի արտահոսքից:

Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: