Ապրիլի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Կողբացու փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նրա «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է ներարկիչ՝ 5 մգ դեղին գույնի զանգվածով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: