«Թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի գործի քննության շրջանակներում Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նոր հետաքննություններ են անցկացրել Մարսելում, Ռուբեում եւ Կարպանտեում, ինչի ընթացքում ձերբակալվել է նվազագույնը 10 իսլամիստ: Ձերբակալություններն իրականացրել են DCRI հատուկ ծառայության աշխատակիցները Raid-ի զինյալների հետ:
Նախորդ շաբաթ ձերբակալված 19 իսլամիստներինց 13-ին արդեն մեղադրել են ահաբեկչական գործունեության մեջ:
Տեղեկությունների համաձայն, նրանք բոլորը կապ են ունեցել Ֆրանսիայում գործող իսլամական Forsane Alizza խմբավորման հետ, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:




























