Երեւանում ապիլի 10-ին կանցկացվի կոնֆերանս, որտեղ կանդրադառնան հանքարդյունաբերությանը, քաղաքաշինությանը, անտառներին, ջրերի աղտոտմանը, կենսաբազմազանությանը. հատուկ պահպանվող տարածքներին: Կոնֆերանսի նպատակն է հանրությանը ներկայացնել Հայաստանի բնապահպանական ամենահրատապ խնդիրները եւ առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ: Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ նրանք առաջարկում են նաեւ դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձեւավորման եւ հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման եւ մեր երկրի տնտեսության բանական զարգացման համար:
Կազմակերպիչները արձանագրում են, որ վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը եւ բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: «Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» եւ ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով եւ այլն: Այսպես այլեւս չի կարող շարունակվել եւ անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ»,- հայտնեցին նրանք:




























