Թուրքիայի վարչապետ, իշխող «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպման ժամանակ 1993-ի հուլիսի 2-ի Սըվասի կոտորածների համար մեղադրել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությանը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը դժգոհել է, թե «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն իրեն այնպես է պահում, կարծես թե Սըվասի կոտորածի գործը փակվել է։ «Սըվասի կոտորածի գործով 191 դատական գործ է բացվել։ 131 ամբաստանյալներից միայն 7-ի դեմ է դատական գործը կարճվել։

Իսկ ո՞վ էր Սըվասի կոտորածի ժամանակ իշխանություն։ Այժմյան CHP-ն այն ժամանակ SHP-ի (Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն- 1995-ին միավորվել է CHP-ի հետ) անվան տակ իշխանության գլուխ էր։ Նշանակում է՝ նա Սըվասի կոտորածների մեջ հանցակից է»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ 1993-ի օգոստոսի 2-ին Սըվաս քաղաքում իսլամիստները բողոքի գործողություններ են իրականացրել քաղաքում ալեւիների մշակույթիային մի նախաձեռնության դեմ, որից հետո հարձակվել Մադըմաք հյուրանոցում պատսպարված հյուրերի վրա, որոնք հիմնականում գրական աշխարհի ներկայացուցիչներ էին։ Այդ պահին հյուրանոցում է գտնվել նաեւ թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինը, ով եւս ծանր վիրավորվել էր հարձակումից։  Հարձակման ենթարկված մտավորականների զանգերին Անկարայից որեւէ պատասխան չտվեցին։  Իշխանությունների ոչ բավարար ուշադրության հետեւանքով սպանվեց 37 հոգի։

Հիշեցնենք, որ 2012-ի մարտի մարտի 13-ին Անկարայի ծանր հանցագործությունների գծով 11-րդ դատարանում 1993 թվականի օգոստոսի 2-ին Սըվասում տեղի ունեցած կոտորածի գործով դատական նիստը ժամկետի վաղեմության հիմնավորմամբ կարճվել է։