Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը ձեռնամուխ է եղել հայերի եւ թուրքերի միջեւ «բարեկամական հարաբերությունների» նոր քարոզչությանը: Թուրքական հյուպատոսության ներկայացուցիչները հայերի են փնտրում եւ խնդրում միանալ նախաձեռնությանը, հաղորդում է «Asbarez» թերթը:
Ըստ թերթի տվյալների` հյուպատոսությունը ցանկանում է ներգրավել հայկական համայնքի կարեւոր առաջնորդներին, ձեռնարկատերերին եւ գործարար մարդկանց, որոնք, ինչպես նրանք են կարծում, կնպաստեն համագործակցության մթնոլորտի տպավորության ստեղծմանը:
Նախաձեռնության անցկացման ժամկետները նույնպես կասկած են հարուցում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին թուրքերն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի թաքցնեն իրենց հանցագործությունները` Ամերիկահա համայնքին ներգրավելով «համագործակցության» նախաձեռնության մեջ, գրում է թերթը:




























