Ապրիլի 4-ի գիշերը, ռազմաօդային ուժերի Վանդենբերգ կայանից արձակվել է Delta IV հրթիռակիրը` ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության (NRO) գերգաղտնի բեռով:

Արձակված հրթիռի նպատակի եւ առաջադրանքի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե արդյոք այն կատարել է առաքելությունը եւ  գաղտնի բեռը հասցրել նշանակված վայր, ոչինչ չի հաղորդվել:

Ավելին, մեկնարկի առցանց հեռարձակումը ամերիկյան լրատվամիջոցներում ընդհատվել էր հրթիռի թռիչքից երեք րոպե անց, հայտնում է NEWSru.com-ը:

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հրթիռը կարող էր տիեզերք հասցնել նոր սերնդի ամերիկյան ռադիոտեղորոշիչ արբանյակը, որը նախատեսված էր գիշերային պայմաններում եւ վատ եղանակին Երկրի զոնդավորման համար: