Թաիլանդում կախվելու միջոցով ինքնասպան եղած ռուսաստանցին հայրենիքում համարվում էր անհայտ կորած, քանի որ կինը եւ դուստրն արդեն երկու շաբաթ է, ինչ չէին կարողանում գտնել նրան: 65-ամյա գործարար Բորիս Ֆալկովսկին, ինչպես պարզվել է, վերջին շրջանում ֆինանսական խնդիրներ է ունեցել, բայց ոչինչ չի պատմել ընտանիքին, իսկ մարտի 14-ին ուղղակի անհետացել է:
Նրան երկու շաբաթ անց հայտնաբերել են ծառից կախված Պհուքեթեում:
Գործարարի դուստրը պատմել է, որ հայրը հեռացել է տնից, առանց որեւէ բան ասելու: Դուստրն ու կինը ոստիկանության են դիմել, որտեղ էլ պարզվել է, որ նա Թաիլանդի տոմս է գնել, հաղորդում է LifeNews-ը:
Ապրիլի 3-ին նրան հայտնաբերել են կախված: Ոստիկանությունը դիտարկում է նաեւ բռնի մահվան վարկածը:




























