Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, այսօր` ապրիլի 4-ի ցերեկը, տեղի ունեցած երկու պայթյունի զոհ է դարձել 3 մարդ:
Ինչպես հայտնում է «Ռոսիսկայա գազետան», առաջին պայթյունը տեղի է ունեցել Բարզե մայրաքաղաքային թաղամասում: Զոհերի եւ ավերումների մասին դեռեւս չի հաղորդվում:
Երկրորդը տեղի է ունեցել Դամասկոսի մերձակա Բեյթ Սահեմում: Զոհվել են առնվազն երեք մարդ: Պայթյունից քանդվել է երեքհարկանի շենքը, որի փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել:




























