Դամասկոսում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեվալյեն մերկացրել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Արեւմուտքի վարած զրպարտչական արշավը: Այդ մասին հաղորդել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիական Le Figaro թերթի դիվանագետի հարցազրույցը:
Էրիկ Շեվալյեն հայտարարել է, որ ֆրանսիական դիվանագիտությունը հաշվի չի առել սիրիացի ժողովրդի դիմացկունությունը եւ համախմբվածությունը` սխալմամբ շեշտը դնելով Ստամբուլի խորհրդի վրա, որը ստեղծվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ նրանց հանցակիցների կողմից` ոչ թե ազատության եւ դեմոկրատիայի պաշտպանության, այլ տարածաշրջանում Արեւմուտքի ծրագրերի իրականացման համար:
Էրիկ Շեվալյեն հաստատել է, որ սիրիացի ժողովուրդը խիստ բացասաբար է վերաբերում Ստամբուլյան խորհրդին, որը բուն Սիրիայում որեւէ ազդեցություն չունի: Ինչպես ցույց է տվել ֆրանսիացի դիվանագետը, Արեւմուտքը գնացել է Ստամբուլի խորհրդի անդամների հետ համագործակցության, քանի որ նրանք այն կարծիքն են հայտնում, որ իշխանության գալու դեպքում պետք է ազատվել դիմադրության ուժերից, կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ եւ պաշտպանել տարածաշրջանում ամերիկյան եւ արեւմտյան շահերը:




























