Թաիլանդում արգելել են ցուցադրել Շեքսպիրի «Մակբեթ» ստեղծագործության մոտիվներով նկարահանված ֆիլմը, դա մեկնաբանել նրանով, որ ֆիլմը պառակտում է սերմանում մարդկանց միջեւ: «Շեքսպիրը պետք է մեռնի» անվանումով ֆիլմը նկարահանվել է թայլանդական իրականությանը հարմարեցված պիեսի հիման վրա, որտեղ իշխանության մոլուցքով տարված գեներալն սպանում է իր թագավորին:

Թեեւ թայլանդական տարբերակում դեպքերը տեղի են ունենում հորինված երկրում, սակայն գրաքննիչները դրանում վերջերս Թաիլանդում տեղի ունեցած ողբերգական իրադարությունների ակնարկներ են տեսել, հաղորդում է BBC-ն:

2010 թվականին տասնյակ մարդիկ զոհ են դարձել զինվորականների եւ հակակառավարական ցույցի մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումներին: Բանգկոկում «կարմիր վերնաշապիկավորների» ակցիայի ժամանակ առնվազն 39 մարդ սպանվել է, ավելի քան 300-ը` վիրավորվել: Նրանք պահանջում էին վարչապետ Աբհիսիթ Վետչաչիվայի հրաժարականը: