Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պաշտոնական քարոզարշավի շրջանակներում, ընտրողների հետ հանդիպումներ կանցկացնի երկրի բոլոր մարզերում: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նրա խոսքով, ինտերնետում անցկացված հարցումը, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, ցույց է տվել, որ Կոմկուսը կարող է ստանալ ընտրողների 11 տոկոսի ձայները: «Սոցիալիզմի գաղափարներն անմահ են, երկիրը պետք է վերադարձնել աշխատավորներին, իսկ գյուղացին չպետք է հողատարածքի գերին դառնա: Ժողովուրդը հոգնել է ներկա համակարգից այդ բառի ուղիղ իմաստով»,-հայտարարել է Թովմասյանը:
Նա նաեւ նշել է, որ Կոմկուսը արդեն ընտրել է երկու կարգախոս, որոնց ներքո կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. «Ժողովրդին վերադարձնենք իշխանությունն ու հարստությունը» եւ «Կումունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է»:




























