Սիրիայի ընդդիմության Ազգային համակարգող հանձնախմբի ներկայացուցիչներն ապրիլի 17-18-ին կայցելեն Մոսկվա, հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ սիրիացի ընդդիմադիրների սպասվող այցի մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը, բայց ժամկետները նա չի հստակեցրել:
«17-18.04-ին Մոսկվայում հանդիպումներ կանցկացվեն Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ», - ասվում է Twitter-ում ՌԴ ԱԳՆ-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























