Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, այսօր` ապրիլի 4-ին, հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ:
ՀԱԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին եւ մասնավորապես նրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարեւորությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն եւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:




























