G8 գագաթաժողովը, որը 2014-ին տեղի կունենա Ռուսաստանում, հնարավոր է անցկացվի «Սկոլկովո» ինովացիոն քաղաքում: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեվեդեւը` փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպման ժամանակ:
Մեդվեդեւը ինովացիոն քաղաքը անվանել է այն լավագույն օրինակներից մեկը, որն ունի Ռուսաստանը, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:
Ռուս նախագահը ընդգծել է «Սկոլկովոյի» ակտիվ աշխատանքը եւ նշել, որ G8 գագաթաժողովը այնտեղ անցկացնելու գաղափարը «վատը չէ»:




























