Հիտլեր Սեյիդ Աբու Սաադը որոշել է առաջադրել իր թեկնածությունը Եգիպտոսի նախագահական ընտրություններում: նոր Հիտլերը նաեւ նախընտրական ծրագիր ունի. նա մտադիր է երկիրը ղեկավարել Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհրդի հետ միասին:

Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն, Հիտլերը վճռական է տրամադրված 6 ամսվա ընթացքում գործազրկության խնդիրը լուծելու հարցում` 16 մլն եգիպտացիների համար աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով, ինչպես նաեւ լուծել պարենային խնդիրն ու կարգավորել երկրի տրանսպորտային եւ բնակարանային խնդիրները:

Եգիպտոսում նախագահի թեկնածուների հավակնորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 8-ը: Երկրի ավելի քան 1300 քաղաքացիները մտադրություն են հայտնել առաջադրվել նախագահի թեկնածու, ընդ որում, նրանց մեծ մասը գործազուրկ է, ովքեր մտադիր են այդկերպ լուծել իրենց աշխատանքի հարցը: