Նյու Յորքում ոչնչացված Համաշխարհային առեւտրային կենտրոնի զույգ-աշտարակների տեղում կառուցվող «Ազատության աշտարակը» (Freedom Tower) կլինի ԱՄՆ-ում ամենաբարձր շինությունը: Արդեն կառուցված է 100 հարկ, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Inquirer news-ը:

Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի վարչակազմի հայտարարությունում ասվում է, որ աշտարակի (այն պաշտոնապես կոչվում է One World Trade Center) պողպատե սարքավորումներն արդեն հասել են 100-րդ հարկին, մնացել է եւս 4 հարկ, որպեսզի հասնեն աշտարակի գագագթին:

«Ազատության աշտարակի» բացումը տեղի կունենա 2013 թվականին: Շինության բարձրությունը նախատեսվում է 1776 ֆութ (541 մետր): Այս թիվը խորհրդանշական է, քանի որ հենց 1776 թվականին է ընդունվել ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը:
Աշտարակի շինարարությունից հետո երկնաքերը կդառնա ԱՄՆ-ի ամենաբարձր շինությունը: