Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում թատրոնի պայթյունի արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ավելի վաղ նշվել էր 4-7 զոհի մասին:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկրի վարչապետ Աբդիվելի Մոհամեդ Ալին ելույթ էր ունենում ազգային թատրոնի բեմում: Պայթյունի հետեւանքով զահվել են օլիմպիական կոմիտեի ղեկավարն ու երկր ֆուտբոլի ֆեդերացիան:
Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Շաբաբ» խմբավորումը, որն առնչություններ ունի «Ալ-Կաիդայի» հետ:
Իշխանությունները պնդում են, որ ահաբեկչությունն իրականացներլ է մահապարտ ահաբեկչուհին, սակայն Twitter-ի «Ալ-Շաբաբի» էջում նշվում է, որ ռումբը նախօրոք է տեղադրվել թատրոնի դահլիճում:




























