Ռուսաստանում հայտնի գործարար Միխայիլ Պրոխորովին պատկանող «Ё-ավտո» ընկերությունը «Ռոսպատենտին» ապրանքային նշանների գրանցման համար միանգամից 12 հայտ է ներկայացրել, որոնք պարունակում են ռուսական «ё» տառը:
Հայտերի շարքում են հետեւյալ ապրանքային նշանները. «ёууу!», «ё-знайка», «ё-մոբիլ», «ё-ֆոն», «ё-да!» եւ «ё-wow». Այս մասին հաղորդել են Ռուսաստանի մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայությունում:
«Ё-ավտո» ընկերության 51 տոկոսը պատկանում է Պրոխորովի «Յարովիտ» ընկերությանը, իսկ 49 տոկոսը` «Օնեքսիմ» խմբին:
Ընթացակարգի համաձայն, հայտերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պատենտային հիմնարկը ապրանքանշանի փորձաքննություն է անցկացնում:



























