Ոստիկանները կանխել են 36-ամյա Էմիլ Կ.-ի ինքնասպանության փորձը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: Երեւանի Բագրատունյաց փողոցի բնակիչ Էմիլ Կ-ն ցանկանում էր ինքնասպանություն գործել Դավիթաշեն կամրջից:

Ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին,  նյութեր են նախապատրաստվում: