Հոնկոնգում ապրիլի 4-ին կայացած չինական հախճապակու աճուրդում վաճառվել է եզակի` 900-ամյա լվացարան: Այն վաճառվել է ռեկորդային գնով` 26,7 մլն դոլարով:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը,  նախկին սեփականատերը լվացարանը գնել է 6,4 մլն դոլարով: Եզակի «ժու» տեխնիկայով պատրաստված հախճապակե այդ իրի գնորդի անունը չի հրապարակվում: Սակարկություններին մասնակցել է վեց մարդ:

Ըստ որոշ տվյալների` աշխարհում մնացել է «ժու» տեխնիկայով պատրաստված հախճապակու 79 նմուշ: Ծաղիկի ձեւ ունեցող լվացարանը պատրաստվել է 1086 եւ 1106 թթ. միջեւ` Չինաստանում Չժաո դինաստիայի (960-1279) կառավարման տարիներին: