Հետխորհրդային տարածքում ժողովրդականություն վայելող Odnoklassniki.ru սոցիալական ցանցն ընդլայնում է «վիդեո» ծառայությունը` օգտագործողներին հնարավորություն ընձեռելով ոչ միայն դիտել, այլեւ տեսանյութեր բեռնել:

Ինչպես փոխանցում է CNews-ը,  օգտատերերը հնարավորություն կունենան 20կբ-ից մինչեւ 2Գբ ծավալով տեսանյութեր տեղադրել:

Ընդ որում` տեսանյութերը կարող են լինել ինչպես հանրային, այնպես էլ պրիվատ: Այս սոցիալական ցանցից օգտվողները ցանկացած պահի պրիվատը կարող են դարձնել հանրային եւ հակառակը: 

Մինչեւ 2012թ. գարնան ավարտը հնարավորությունը հասանելի կլինի Odnoklassniki.ru-ից բոլոր օգտվողների համար: