ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը Հայաստանի նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մեքսիկայի միացյալ նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ Մեքսիկայի միացյալ նահանգներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի նստավայրը Վաշինգթոնն է:




























