Ժնեւյան Shawish ոսկերչական տան ոսկերիչները տեխնոլոգիական յուրօրինակ գլուխգործոց են ներկայացրել. նրանք ստեղծել են ամբողջական ադամանդից աշխարհում առաջին եւ առայժմ միակ մատանին:
Դրա համար պահանջվել է 150 կարատանոց քար եւ ծանր աշխատանք ինչպես մշակման ավանդական մեթոդներով, այնպես էլ լազերային սարքավորումների կիրառմամբ:
Նրանք շատ են չարչարվել, քանի որ թափանցիկ նյութերը դժվարությամբ են ենթարկվում լազերային ճառագայթման, այն անցնում է դրա միջով:
Հենց այդ պատճառով ներկայացված մատանին կարելի է համարել ոչ միայն ոսկերչական, այլեւ տեխնոլոգիական գլուխգործոց, հաղորդում է Fashiontime-ը:
Զարդի արժեքը դրա կարգավիճակին համապատասխան է` 70 միլիոն դոլար:











