Ավստրալական դիզայներները վերջերս ներկայացրել են իրենց նոր գյուտը` Playa արտառոց պատյանը iPhone-ի համար: Այն նախատեսված է ոչ միայն սիրելի սարքավորման, այլեւ այլ անհրաժեշտ իրի` պահպանակի պահպանության եւ պահելու համար:

Բանն այն է, որ պատյանի հետեւի հատվածում թաքնված է փոքրիկ գրպանիկ, որը փակվում է սլայդերով: Դրա մեջ մեկ պահպանակ է տեղադրվում:

Սկզբունքորեն, գրպանը կարելի է օգտագործել այլ իրերի պահման համար` ինչպես օրինակ սիմ-քարտի, դռան բանալու կամ պլաստիկե քարտի համար: Բայց սկզբնապես այն նախատեսված է պահպանակի համար, հաղորդում է «Ռոսբալթը»: