Ռունետում սկանդալ է հասունացել` կապված տեսագրության հրապարակման հետ, որտեղ գազանաբար ծեծում են դպրոցական մի երեխայի: Ձայնագրությունը հրապարակվել է YouTube-ի կայքում, սակայն ավելի ուշ հեռացրել են կայքից: Այդուհանդերձ, տեսահոլովակը մինչ օրս կարելի է գտնել «Վ Կոնտակտե»-ում:

Ինչպես հաղորդում է «Կլոպս.ռու»-ն, այդ սարսափելի հաշվեհարդարը տեղի է ունեցել Գուսեւ քաղաքում, մարտի 23-ին: Ներկայումս տուժած Ելենա Սուխորուկովան գտնվում է հիվանդանոցում` բազմաթիվ վնասվածքներով:

Նա իր ընկերների հետ զբոսնելիս է եղել: Շուտով նրան միացել է դպրոցի Դարյա անունով մեկ այլ սան:

Որոշ ժամանակ անց, Դարյան սկսել է ծեծել Ելենային` հարկադրելով մյուս ընկերուհուն ձեռքերով պահել զոհին: Նրանց հետ գտնվող պատանիները ոչ միայն չեն կանխել այդ գազանությունը, այլեւ սկսել են նկարահանել տեղի ունեցածը:

«Ես քեզ այնքան կծեծեմ, մինչեւ սատկես»,-ասում է Դարիան:

Զոհին հաջողվել փախչել:

Արդյունքում գործը կքննի Անչափահասների հարցերով բաժինը, այնուհետեւ նյութերը կուղարկեն դատարան: