Ադրբեջանի ընդդիմադիր «Հասարական պալատ»-ի` ապրիլի 8-ի հանրահավաքի վերաբերյալ թռուցիկներ տարածած հինգ անձինք ձերբակալվել են: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական mediaforum.az կայքը` վկայակոչելով պատգամավոր Ասաբալի Մուստաֆաեւի հաղորդած տեղեկությունները: Տեղեկության համաձայն, ձերբակալված ակտիվիստները գտնվում են Բաքու քաղաքի Գլխավոր ոստիկանական վարչության Բինագադի բաժանմունքում:

Ձերբակավածները ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստներ են:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Բաքվում տեղի է ունեցել ընդդիմադիր «Հասարական պալատ»-ի արտոնագրված հանրահավաքը: Ցույցի մասնակիցները հանդես են եկել քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ կամարտահայտման, մարդու իրավունքների պաշտպանության օգտին: Հնչել են նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականը պահանջող կոչեր:

Նշենք, որ Ադրբեջանում «Հասարական պալատ» ընդդիմադիր ուժը ձեւավորվել է 2010-ի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ ընդդիմադիր ուժը միավորում է Ադրբեջանի ժողովրդական ճակատ, «Մուսավաթ» եւ ընդդիմադիր այլ կուսակցությունների: