Լոս Անջելեսում բենզինով լի ցիստերնի վթարի պատճառ դարձած հային գրավով ազատ են արձակել:

Ավելի վաղ նշվել էր, որ 25-ամյա Հակոբ Մաղաքյանը կալանավորվել էր ապրիլի 8-ին, այն բանից հետո, երբ նրա մեղքով, ապրիլի 7-ի ւշ երեկոյան Վենտուրա մայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Honda մակնիշի Հակոբի ավտոմեքենան բախվել է բենզինով լի ցիստերնին, որի հետեւանքով վերջինս շրջվել է եւ այրվել: Ցիստերնի վարորդը, Հակոբ Մաղաքյանը եւ նրա ուղեւոր 26-ամյա կինը չեն տուժել:

Ոստիկանների պնդմամբ, Մաղաքյանը եղել է ոչ սթափ վիճակում եւ գերազանցել է արագությունը, հաղորդում է Glendale News-Press-ը:

Առաջ եկած հրդեհի պատճառով փակվել են ավտոմայրուղու մի քանի գծեր: Հասցված վնասը գնահատվում է 250 հազար դոլար:

Այս գործով դատական նիստը նշանակված է հունիսի 11-ին: