Մոսկվացի բժիշկ-գինեկոլոգը իսկական ավերածություն է կատարել Դմիտրովսկի ավտոսրահում` աշխատակիցների ոչ բավարար ուշադրության պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 7-ին:
«Suzuki Grand Vitara» ջիփով տղամարդը հարվածել է «Պելիկան ավտո» կենտրոնի ապակե պատին, ինչպես նաեւ ցուցադրված մի քանի ավտոմեքենաների:
Նման բուռն վարքագծի պատճառը սրահի աշխատակցի հետ ընդհարումն է եղել եւ դրան հաջորդած նյարդային պոռթկումը: Life News-ի տվյալներով` սրահում հաճախորդին երեք ժամ շարունակ մի մենեջերից մյուսի մոտ են ուղարկել:
Սակայն, ըստ ավտոսրահի հաղորդագրության, տղամարդն իրենց մոտ ընդամենը կես ժամ է անցկացրել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հարուցվել է քրեական գործ, որը նախատեսում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում:











