Երուսաղեմում Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում հազարավոր մարդիկ ականատես են դարձել զատկական հրաշքին` Սրբագործ կրակի վայրէջքին: Սուրբ կրակը հայտնվել է խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ:
Կրակը, ինչպես եւ նախորդ տարիներին, հայտնվել է Քուվուքլիում` Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հենց այնտեղ է դարավոր ավանդույթի համաձայն Սրբագործ կրակի համար աղոթել ուղղափառ պատրիարքը: Ըստ հնագույն արարողակարգի` Քուվուքլիուի մուտքի մոտ եւ Թեոֆիլոս 3-րդի հագուստները, եւ բուն եկեղեցին մանրազնին դիտարկվել են կրակի արհեստական ստացման ցանկացած միջոցի հավանականությունը պարզելու համար:
Պատրիարքը կրակը փոխանցել է հավատացյալներին, որոնք նրանից վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Առաջին րոպեներին այն չի վառում ոչ մաշկը, ոչ մազերը, այդ պատճառով էլ հավատացյալներն, ըստ ավանդույթի, կրակով լվանում են երեսները եւ գլուխները:
Տաճարը ամբողջովին լցված է եղել հավատացյալներով. ինչպես տեղի ուղղափառ արաբներով, այնպես էլ տարբեր երկրներից ուխտավորներով, հաղորդում է НТВ-ն:
Աստվածային կրակի մասնիկները մի քանի ժամ անց կտարածվեն ամբողջ աշխարհով: Մոսկվա ճրագը կհասցնեն հատուկ չվերթով եւ հատուկ արկղում:
Հատկանշական է, որ մահմեդականները նույնպես ընդունում են կրակի աստվածային էությունը, որի ծագումը դեռեւս չի բացատրվում գիտությամբ: Նրանք գտնվում են Երուսաղեմи Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում քրիստոնյաների հետ եւ Սրբագործ կրակի մասը տուն են տանում:











