Հենց իր ծննդյան օրը Հրազդան քաղաքի 14-ամյա բնակիչ Արտակ Ռաֆայելյանը Գինեսի կրկնակի ռեկորդ է սահմանել մեջքին պառկած, ձեռքերը վեր` արտակորում դեպի առաջ`պռես, մարզաձեւում` 5 ժամ 1 րոպեում` առանց դադարի կատարելով 9 հազար անգամ եւ գերազանցելով նախորդ ռեկորդակրի ցուցանիշը 1293-ով: Առաջին ռեկորդը մինչեւ 16 տարեկանների միջեւ էր, իսկ երկրորդը` մինչեւ 25 եւ ավել տարիքի:

«Լրագիր.am»-ի փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահ «Արտասովոր շարժողական գործողության նվաճումների գրանցման» ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը նշել է, որ իրենց հիմնադրամի կողմից Արտակը ֆինանսական պարգեւատրում կստանա, իսկ վերջինիս անունը կգրվի դյուցազնագրքում:

Վարժությունների կատարման ողջ ընթացքում Արտակին քաջալերում էին նրա ծնողները, ընկերնենրն ու բարեկամները: