Ապրիլի 13 -ին լեգենդար «Bee Gees» խմբի մասնակից, 62-ամյա երաժիշտ Ռոբին Գիբը կոմայի մեջ է ընկել: Նա պայքարում էր քաղցկեղի դեմ:
Երաժշտի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել անցած տարեվերջին: Վերջին ամիսներին նա ինտենսիվ քիմաթերապիայի կուրս է անցել, հաղորդել է «НТВ»-ն:
Կոման կարող էր առաջանալ քաղցկեղի` դեպի ուղեղ տարածման կամ էլ շատ ուժեղ վարակի հետեւանքով: Հաղորդվում է, որ գրեթե անհնար է կանխատեսել, թե փոփ-կուռքի առողջական վիճակը որ ուղղությամբ կզարգանա:
Նշենք, որ «Bee Gees»-ի տրիոյի, որի կազմում էին եղբայրներ Բարրի, Ռոբին եւ Մորիս Գիբերը, իր փառքի գագաթնակետին էր հասել անցած դարի 70-ականներին: Նրանք սրժանացել էին բազմաթիվ մրացանակների:











