Փհենյանում  այսօր անցկացվել է ռազմական շքերթ` նվիրված երկրի առաջին եւ «հավերժ» նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին:

Կիմ Չեն Իրի կրտսեր որդին` Կիմ Չեն Ինը, ով այս շաբաթ զբաղեցրել էր բոլոր պետական պաշտոնները,  առաջին անգամ ուղերձով դիմել է բանակին եւ ժողովրդին: «Մեր երկրի հզորությունն անսահման է: Դրա ապացույցն է այս շքերթը»:

Տրիբունաների առջեւով անցել են կանոնավոր բանակի  եւ բանվորագյուղացիական կարմիր գվարդիայի ստորաբաժանումները, այդ թվում` կանանց: Նրանց հաջորդել է ռազմական տեխնիկան: Ցուցադրվել են ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերի տարրեր: Փորձագետնեիր կարծիքով` առաջին անգամ նոր բալիստիկ հրթիռ է ցուցադրվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Associated Press-ի փոխանցմամբ,  ռազմական պետենցիալի ցուցադրությունը, ատոմային զնեքի ոլորտում շարունակվող հետազոտությունների մասին տեղեկատվության հետ, ԿԺԴՀ-ի հարեւաների` մասնավորապես Հրավային Կորեայի եւ Ճապանիայի համար հերթական անհանգստության պատճառ է դարձել: