Այսօր` ապրիլի 16-ին Հայաստանի ոստիկանությունը նշում է իր 11-րդ տարեդարձը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները, գլխավոր վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների պետերը, վետերանները եւ ՀՀ ոստիկանության վարչական շենքի անձնակազմը ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ ծաղկեպսակներ են դրել Իրավակարգի զինվորի եւ Արամ Մանուկյանի հուշարձաններին:













