Սանկտ-Պետերբուրգում ապրիլի 15-ին սարսափելի ավտովթար է տեղի ունեցել: Ռուսթավելի փողոցում, ոչ սթափ վիճակում գտնվող ոստիկանի մեղքով մահացել է մի կին եւ 12-ամյա տղա: Ավտովթարն արձանագրել է ավտոռեգիստրատորը:

Տեսանյութում երեւում է, որ օպեր լիազոր Նիկոլայ Միրոշկինը անտեսում է երթեւեկության նշանները եւ արագության սահմանափակումները եւ բախվում է «Օպել Աստրային»: Հարվածից մեքենան շպրտվել է այդտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ:

Կինն ու նրա որդին տեղում զոհվել են: Մեքենայի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:

Որոշում է կայացվել Միրոշկինին հեռացնել իրավապահ համակարգից: