Ալլա Պուգաչեւաի եւ Մաքսիմ Գալկինի կարծիքները չեն համընկել նույնասեռականների եւ անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչությունն արգելելու մասին օրենքի շուրջ: Գալկինը վրդովված է այդ օրենքի գոյությամբ, իսկ Պուգաչեւան կարծում է, որ ռուս գեյերն իրենք են իրենց վարքով նման օրենքի ստեղծմանը նպաստել:
Գալկինն ու Պուգաչեւան նույնասեռականների քարոզչության դեմ օրենքի վերաբերյալ հարցին պատասխանել են НТВ-ի եթերում:
«Ես չեմ հավատում, որ այդ օրենքը ստեղծող մարդը մտածում է աճող սերնդի դաստիարակության մասին: Ինձ համար դա պարզապես քաղաքական PR է: Նույնասեռականությունը թեմա է, որն օգտագործելով ամենահեշտն է տաքացնել սեփական քաղաքական ուտեստը, որովհետեւ այստեղ բողոքի պակաս չկա»,- հայտարարել է Գալկինը:
Նա կարծում է, որ քաղաքակիրթ երկրներում նույնասեռականությունը չի կարող հետապնդվել: «Այլ խնդիր է, որ կան պարկեշտության սահմաններ: Եթե դուք օրենք եք ընդունում, որն արգելում է համբուրվել փողոցում, դե թող կանայք ու տղամարդիկ էլ չհամբուրվեն շարժասանդուղքի վրա, եթե դա շփոթեցնում է երեխաներին, որոնք ընդհանրապես չգիտեն, որ կարելի է համբուրվել:
Բայց առանձնացնել նույնասեռականներին եւ դրանից «վհուկների որս» սկսել, դա պարզապես ծիծաղելի է»,-հայտարարել է նա:
Իսկ ահա նրա կինը` Ալլա Պուգաչեւան հայտարարել է, որ այդ ամենի մեղքն ընկնում է հենց գեյերի վրա: «Մեր սիրելի նույնասեռականներն արդեն ապշեցնում են: Նրանք ամենուր են: Այդ թեման եւ ՈՒՀԱ-ում է եւ հաղորդումներում: Իրենք այդ թեման քարոզում են, հետո զարմանում են»,-հայտարարել է նա:
Որպես պրոֆեսիոնալ հումորիստ, Գալկինը միանգամից բացատրել է իրավիճակը: «Նույնասեռականության եւ թմրամոլության թեմաները պոպուլյար են հեռուստատեսային հումարում, որովհետեւ բնակչության համար փակ է շոգին բաց թողնելու մյուս անցքը, որովհետեւ քաղաքականության մասին կատակել թույլ չեն տալիս: Բայց չէ՞ որ կատակել ինչ-որ բանի վրա պետք է եւ այդտեղ օգնության են գալիս թմրամոլներն ու գեյերը»,-ասել է նա:











