Պարզվել է այսօր` ապրիլի 16-ին, ժամը 16-ի սահմաններում, Լոռիի մարզի Ջրաշեն գյուղի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից տուժածների ու մահացածի ինքնությունը:

Ինչպես Ջրաշենից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, վթարի հետեւանքով մահացել է մեքենայի ուղեւորուհին`Ասյա Գրիգորյանը, իսկ 61-ամյա Լյովա Գրիգորյանը, 59-ամյա Ռուբիկ Ջեյրոյանը եւ մոտ 30-ամյա Արսեն Ջեյրոյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Ականատեսների պատմելով, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Նշենք, որ Արսեն եւ Ռուբիկ Ջեյրոյանները հայր ու որդի են, իսկ մահացող Ասյա Գրիգորյանն ուԼյովա Գրիգորյանը` ամուսիններ:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` Լոռիի ճանապարհային ոստիկանության պետ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր ժամը 16-ի սահմաններում  ավտովթար էր տեղի ունեցել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին` Ջրաշենի ոլորաններում, «Միթսուբիշի ԻՕ» մակնիշի 24 ԼԼ 027 համարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարահի երթեւեկելի մասից, հայտնվել էր փոքր ձորակում:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի