Պակիստանյան ընտանիքներից մեկում անսովոր տղա երեխա է ծնվել, նա լույս աշխարհ է եկել 6 ոտքով:
Նորածինն առոջղ է եւ արդեն մոր հետ դուրս է գրվել հիվանդանոցից: Ավելորդ ոտքերը վիրաբույժները մտադիր են հեռացնել:
Նրանք կարծում են, որ վիրահատությունը չի ազդի փոքրիկի առոջղական վիճակի վրա, հաղորդում է Federal Press-ը:
Սակայն նորածնի ծնողները գումար չունեն վիրահատության համար: Նրանք արդեն դիմել են կառավարությանը` նյութական օգնության խնդրանքով: Բացի այդ, երիտասարդ ծնողները նույն խնդրանքով դիմել են նաեւ բոլոր սրտացավ մարդկանց:
Նշենք, որ 6 ոտք ունեցող երեխայի ծնունդը բավական բարդ է անցել եւ բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում կատարել:
Մամուլի փոխանցմամբ, 6 ոտանի երեխայի ծնվելու պատճառը նրա հոր մասնագիտությունն է. վերջինս աշխատում է հիվանդանոցում` ռենտգենյան տեխնիկայով:











